Home > > Երկնային Օտարականի - October 26, 2012

Երկնային Օտարականի - October 26, 2012

Ողջույն ֆեդերացիայից,

Այսօր մենք սկսում ենք այն միջոցառումների արտահայտությամբ, որոնք կհանգեցնեն տեղը, ժամանակը և պահը: Մենք այստեղ ենք և միշտ առաջնորդել ենք ձեզ այս ժամանակներում: Դուք սպասողաբար ակնկալում եք ինչ որ բաներ: Ժամանակը մոտեցնում է անխուսափելին: Կան շատ անելիքներ ձեր աշխարհում և շատ քիչ ժամանակ է մնացել դրանք անելու:

Ամբողջ մոլորակը արդեն պաշարված է պլազմայի դաշտով, որը վերջերս ակտիվացել է և աշխատում է պահել բարձր տատանողական էներգիա, միաժամանակ հնարավորություն տալով մութ և ավելի ծանր ստորին տատանումներին հեռանալ առանց միջամտության: Հեռանալով, դրանք այլևս չեն կարող վերադառնալ: Սա ձեր մոլորակի եզրափակիչ մաքրման փուլի սկիզբն է:

Սրա ձգձգումը կապված է ձեր տիեզերական կայանի միջադեպի հետ, որի ուղեծիրը շատ մոտ է և անվնաս այս դաշտի գործողությամբ: Պայմանավորվածություն է ընձեռնվել տեղափոխելու այս ուղեծիրը, որպեսզի գործողության ցանցի աշխատանքները անբարենպաստ ազդեցություն չունենան մարդկանց վրա:

Այս էներգիայի ակտիվացմամբ, դուք կգտնվեք Իլումինատների ավելի ու ավելի քիչ ազդիցության տակ ձեր ամենօրյա հարաբերություններում: Սկզբում դա հայտնի չի լինի զանգվածային առումով, բայց ի վերջո ինչ-որ մեկը «կփորձի ջուրը» և այսպիսով կգտնի այն գործոնը, որը դեմ է Իլումինատներին և դա կլինի այն կայունությունը, որը հակառակ դիպքում կսպասվեր: Սա կքաջալերի առաջ տանելու այն ինչը ակնհայտ կդարձնի, որ Իլումինատները որոնց ներկայությունը ակնհայտ էր, այլևս չկան կամ եթե կան, ապա նրանց գործողությունների ներկայությունը անբարենպաստ չէ:

Որքան այս ճշմարտությունը տարածվի այնքան ավելի ու ավելի դրական առաջընթաց կլինի և կձևավորվի ձեր աշխարհը համայն մարդկության համար: Երբ սա տեղի ունենա, դուք կտեսնեք թե ինչպես է աճում մարդու ստեղծագործական ավալանշը, նրա անարգել տեղաշարժը այն ուղղությամբ ինչը դուք ցանկանում եք- բարգավաճել, լինել ազատ և գտնել ճշմարտությունը:

Դա կլինի աստիճանաբար, բայց և այնպես ամենևին էլ ոչ աստիճանաբար: Տասնամյակները և հազարամյակները կջնջվեն թվացող մի ակնթարթում և ձեր մարդիկ կհասկանան, որ կարող են տնօրինել իրենց ազատ գոյությունը անարգել, առանց վերահսկողության այն ուժերի, որոնք ցանկանում են ստրկացնել ձեզ: Ի շահ բոլորի, գիտությունը կստեղծի տեխնոլոգիա, որը կհոգա մարդկանց կարիքները և ոչ թե կորպորացիաների, ինչպես նաև քաղաքական գործիչները կնդունեն արդար օրենքներ բոլորի համար: Դանդաղ, բայց վստահաբար դուք կտեսնեք ձեր նոր աշխարհի զարգացումը:

Մեր մասնակցությունը այստեղ գրեթե անտեսանելի է, բայց մենք եղել ենք և կանք դրանում: Մենք ստեղծել ենք այն դաշտը, որը կանխել է բացասական էներգիաների առկայությունը, որով շրջապատված է ձեր մոլորակը: Մենք հեռացրել ենք բացմաթիվ այլ աշխարհային բացասական խմբերին, որոնք հիմնվել էին ձեր աշխարհում եսասիրական նպատակներով: Մենք կանխարգելել ենք այլ ուժերի ներթափանցումը ձեր մոլորակի շուրջը այս առանցքային ժամանակներում: Եվ առաջնորդել ենք ձեզ այս գործընթացում, պահելով ձեզ կապի մեջ, արթնացնելով ձեզ այն մասին թե ինչ է կատարվում ձեր աշխարհում:

Խնդիրների մշակման և Իլումինատների թուլացման հետ դուք կտեղեկանաք ձեր ճշմարիտ պատմությանը և հույսի ուժ կհավաքեք: Իրոք, որ դուք արդեն սկսել եք տեսնել վաղուց կորած քաղաքակրթությունների հաղորդումներ ձեր լրատվամիջոցներիցանցում: Եվ քանի որ այս ամենը մոտեցնում է ձեզ և դուք տեղյակ եք լինում ու տեսնում եք ավելի մեծ պատկերը ձեր աշխարհի ինչպես նաև ամբողջ տիեզերքի, մենք բաց ձեռքերով, սիրով ու հարգանքով գալիս ենք ընդառաջ դեպի այս երթը: Այս գործընթացը արդեն սկսվել է և մենք վերահսկում ենք ձեր փոխարեն:

Ինչը կարող է լինել ավելի ուրախալի քան մի մեծ հավաքույթ այն մարդկանց ովքեր ուզում են տեսնել այս ամենը մինչև ավարտ: Իսկ մենք ասում ենք, նայեք դեպի վեր և մենք այնտեղ ենք ձեզ հետ, սիրով և փոխադարձ հարգանքով: Մեր համատեղ երթը մեզ տվել է մեծ ուրախություն:

Մնացեք խաղաղությամբ:


Թարգմանություն: Armine


< previous message | next message >


Share |