Home > > Mike Quinsey - SaLuSa, January 4, 2013

Սալոուսա, Հունվար 4, 2013

Ձեր կյանքում երկակիության փուլի միջոցով, դուք մեծ խնդիրների մարտահրավերներ եք ունեցել և արդյունքում աճել եք հոգևոր մակարդակով: Այժմ երկակիությունը, ինչպես հայտնի է, կորցնում է իր իշխանությունը և նահանջում է հետին պլան: Սակայն ինչպես դուք եք պայքարում դրա ազդեցության դեմ, ինքներդ ձեզ հղում եք դեպի ցածր էներգիաներ և դրանով կանգնում լուրջ մարտահրավերների առջև: Մենք գիտենք, որ դժվար է դուրս նետել այն վերաբերմունքը, գաղափարները և համոզմունքները ինչի մեջ դուք ապրել եք և հավատացել: Սակայն ձեր մեջ է այն իմացությունը , գիտելիքները և դուք պետք է այնտեղ գտնեք ճշմարտությունը և մի հապաղեք ընտրելու նոր ըմբռնումներ եթե դեռևս կասկածների մեջ եք: Անցյալում հեշտ էր դատապարտել, քանի որ մարդիկ այդպես էին գործում, բայց այժմ դուք ցանկանում եք շարժվել դեպի նոր դիրքեր, որտեղ դուք նայում եք բոլորին որպես ՄԵԿԻ:

Տարանջատումը այն խաղն է, որ մութ ուժերը օգտագործել են ձեզ պահելով միմյանց կոկորդին, բայց այժմ դուք կարող եք հրաժարվել ապրելու իրենց սուտը, որ դուք բոլորդ տարբեր եք: Մոռացեք ֆիզիկական տարբերությունները, ավանդությունները և կրոնական հավատքները, քանի որ այդ բոլորի հետևում կանգնած են գեղեցիկ հոգիներ, լույսի պես այնպես ինչպես հենց դուք եք: Ընդունելով միասնության գաղափարը դուք առաջ կշարժվեք Համբարձման գաղափարի երկայնքով: Հիմա դուք գիտեք, որ ձեր կատարյալ լինելու որոնումները երբեք չեն ավարտվում, մինչև դուք վերջնականապես չվերադառնաք այն աղբյուրը, որ մեկն է բոլորի համար: Սակայն դուք ձեր ձևով, հաջողությամբ հաղթահարել եք բոլոր փորձերը, որոնք ձեզ պահել են հեռու ճշմարտությունից: Դուք ընդունել եք, որ մաս եք կազմում մեկ ճշմարտության, որի մեջ ձեր ներդրումը կարևոր է ինչպես և բոլորինը և որ առանց ձեզ դա կլիներ թերի:

Միգուցե դուք ետևում թողնում եք ինչ –որ անավարտ գործեր, բայց դա այլևս կարևոր չէ, քանի որ 2012 թիվը ավարտն էր երկակիության: Կարմաների հետ կապված, դուք արդեն զբաղվել եք կարևոր հարցերով, և քանի որ այս ժամանակներում շնորհի օրենքը ուժի մեջ է ապա դուք կարող եք ասել « ներում»: Դուք սովորել էք այն դասերը որոնք բարձրացրել են ձեզ, իսկ հետագա փորձությունները երկակիության արդեն ավելորդ են: 2013 թիվը այսպիսով դառնում է իրականացումների տարի և դուք ստեղծում եք նոր և իմաստալից կապ ձեր բարձրագույն ինքնության հետ: Սա նշանակում է, որ ի տարբերություն անցյալի, դուք կարող եք օգտվել այն գիտելիքների շատրվանից, որը իր մեջ պահում է ձեր բարձրագույն ինքնությունը և այլևս պետք չէ հենվել ուրիշներին, ձեր գիտելիքների և փոխըմբռնման համար:

Չէ որ ձեզ ասվել է, որ դուք ունեք բոլոր գիտելիքները ձեր ներքինում: Հավատացեք ինքներդ ձեզ և եղեք ձեր իսկ ուղեցույցը և դուք կիմանաք բնազդաբար եթե ճիշտ որոշում եք ընդունում: Այս տարի կլինի այն հսկայական շահույթաբեր տարին ձեզ համար, երբ դուք կնդունեք անվերջանալի հոսքը բարձր էներգիաների, որոնք շարունակում են հասնել Երկիր: Ամեն ինչ արագացվում է և ժամանակը աստիճանաբար դադարում է ունենալ նույն կարևորությունըինչպես նախկինում: Համբարձման ձեր հաջորդ հատվածը կապված է Մայր Երկրի հետ: Մեր օգնությամբ կստեղծվի նոր Երկիր մոլորակ, որն իր մեջ ընդգրկում է այն հոգիները, որոնք աստիճանաբար դառնում են լիարժեք գիտակցող էակներ: Դուք հնարավորություն կունենաք համարելու ձեզ « Գալակտիկական Էակներ» և ապա էլ ավելի մեծ հնարավորությունների դռներ կբացվեն քան դուք երբևե փորձել եք: Ձեր առաջընթացի տեմպը ամբողջովին կապված է ձեզ հէտ: Որոշում ընդունելու դեպքում կունենաք բավականաչափ օգնություն մեզնից:

Ամենակարևորը Երկրի վրա դուք եք, քանի որ ձեր որոշումն է որոշում ճանապարհորդության ուղղությունը: Դուք ընտրել եք տարբեր տարբերակներ, որոնք մատչելի են ձեզ և այդ է պատճառը, որ օգնություն է ընձենռնվել ապահովելու թե որոնք են դրանք: Հոգալով ձեր սեփական կարիքները ամենևին չի նշանակում, որ դուք անտեսում եք ուրիշներին, քանզի բոլոր լույս-աշխատողները հակված են հոգալու ուրիշների կարիքները ևս: Յուրաքանչուր անձ պետք է պատասխանատվության պատրաստվի ստանալու մեծ քանակությամբ լույս, որպեսզի գիտակցության մակարդակը ընդլայնվի: Սա կպահի ձեզ հաստատուն ուղղու վրա, ունենալու բարձր հասկացողություն և կօգնի շարունակելու շարժվել դեպի բարձր հարթություն: Ճանապարհը ձեր առջևն է և դուք առաջընթաց կունենաք այն արագությամբ, որը հարմար է ձեզ: Ինչպես արդեն ասվել է, դուք անմահ եք և ունեք անսահման հնարավորություն զարգանալու: Դուք առաջընթաց ապրելու որևէ ճնշման տակ չեք, բացառությամբ այն ընթացքի, որը համապատասխանում է ձեզ:

Դուք արել եք ծանր աշխատանք ազատվելու ցածր էներգիաներից, որոնք կապէլ են ձեզ երկակիության: Այժմ դուք կարող եք լինել ավելի հեռանկարային և շատ ավելի բարձր քան նախկինում: Ջանքերը, որոնք դուք դրել եք հազարամյակի սկզբին և հատկապես վերջին տարիներին մեծ հաջողություններ են արձանագրել: Կարիք չկա ունենալու այն միտքը, որ դուք ձախողել եք պարզապես այն պատճառով, որ Համբարձումը չի համապատասխանել ձեր սպասումներին: Ընդհակառակը, բարձրացնելով տատանումները, ներթափանցող էներգիան հիմնավորվել է ձեր մեջ: Տեղադրվել է այն ցանցը, որը այժմ կարող է բարձրացնել «ՍԵՐԸ», որը հավաստիացումն է, որ դուք այժմ ավելի արագ առաջխաղացում կունենաք և կստանաք «ՆՈՐ ԴԱՐԻ» առավելությունները: Այն բազմաթիվ ձգձգումները և խցանումները, որոնք մութ ուժերը օգտագործել են ձախողելու առաջընթացը, այլևս չեն կարող շարունակվել: Նրանք չունեն իշխանություն և կազմակերպություններ դա անելու: Նրանց իրական գործունեությունը արդեն բացահայտված է :

Խնդրում ենք շարունակել ձեր կյանքը նույն շեշտադրությամբ ինչպես առաջ և միայն դրական մտքերով, քանի որ ամեն ինչ առկա է «ՀԻՄԱ» և սպասում է ձեզ համար բացահայտ դառնալու այն ինչը դուք եք ցանկանում:

Տարբեր ժամանակներում ձեզ տրվել է բավարար մանրամասներ իմանալու թե ինչ կարելի է ակնկալել և թևակոխելով նոր պարադիգմ դուք կունենաք բոլոր հնարավորությունները մտնելու « ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ»: Ներկայիս անորոշության ժամանակաշրջանը կլինի շատկարճ և շուտով դուք կնկատեք փոփոխություններ: Այն ինչը որ դուք պետք է գրանցեք դա ընդհանուր գիտակցության բարձրացման մակարդակն է, որովհետև դա կբերի այն նոր վերաբերմունքը և պատրաստակամությունը, որը մեծ արագությամբ կտեղաշարժի ձեր հասարակարգը դեպի «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» : Ընդունեք, որ որոշ անհարմարությունները անխուսափելի են, քանի որ լայնածավալ փոփոխություններ է լինելու: Ինչևէ, մենք՝ Գալակտիկական Ֆեդերացիան պատրաստակամորեն կարող ենք կանոնավորել մեր պլանները ըստ ձեր կարիքների: Հենց որ սկսենք, կտրուկ առաջընթաց կլինի, ավելին քան դուք այժմ կարող եք պատկերացնել:

Ես Սալուսան եմ Սիրուսից և ուրախ եմ որ Համբարձման ընդհանուր արձագանքը ընդունվել է և դուք հասկանում եք, որ չեք պարտվել այս գործընթացում: Այս գործընթացի ամբողջ հասույթը և ձեր գեղեցիկ ապագան հավաստիացված է: Մեր սերը ձեզ հէտ է որտեղ էլ գնալու լինեք:

Շնորհակալություն, Սալուսա
Մայք Քուինզի
Website: Tree of the Golden Light
Թարգմանություն: Armine

< previous message | next message >


Share |