Home > > Mike Quinsey - SaLuSa, January 11, 2013

Սալոուսա, Հունվար 11, 2013

Բնականաբար դեռևս որոշ մարդիկ անվստահ են, թե ինչու Դեկսեմբեր 21-ը համեմատաբար հանգիստ էր, բայց պետք է ընդգծել, որ որպես քաղաքակրթություն դուք մեծ քայլով առաջ շարժվեցիք: Այժմ կարևոր է շարունակել կենտրոնանալ այն ամենին ինչը որ ցանկանում եք բացահայտել և կտեսնեք, որ դա տեղի կունենա աստիճանաբար: Այժմ երբ դուք թողել եք ցածր էներգիաները հետևում ավելի հեշտ կլինի արդյունքի հասնել, քանի որ այլևս խոչնդոտները առկա չեն ձեզ հետ պահելու համար: Առաջընթացը ձեր գիտակցության բարձրացման մակարդակի չափն է և այն չեր հասել ակնկալվող կամ ցանկալի մակարդակի մինչև Համբարձման ամսաթիվը: Եթե ձեր մտադրությունը լիներ ավելի հզոր, ապա՝ արդյունքը կլիներ ավելի արդյունավետ, բայց դուք արձանագրեցիք հաջողություններ քան դա արել էիք նախկինում: Սիրելիներ, 12-12-ը հաջողություն էր շատ անհատների համար և հավատացեք, որ բոլորը ստացել են իրենց բաժին բարձր էներգիաները: Սա միայն կարող է համարվել լավ նորություն: Բարձր տատանումները Երկրի վրա ձեզ տեղաշարժում են ավելի առաջ դեպի Նոր Դարաշրջան:

Ինչ վերաբերում է այն բազմաթիվ փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են վերջ տալու երկակիությանը , մենք մեր դաշնակիցների հետ երբեք չենք թուլացրել մեր ջանքերը: Հետևաբար, դրանք ևս մոտ են իրականություն դառնալուն: Ինչպես դուք գիտեք մենք պետք է իրականացնենք այդ փոփոխությունները ձեր իսկ թույլատվությամբ և հավանությամբ և ոչ թե մեր կամքը պարտադրելով: Հետևաբար, մենք զգշորեն ապահովում ենք այն ամենը, որ մեր դաշնակիցները պահեն ամեն ինչ ձեր իրավական համակարգի սահմաններում:Այնուամենայնիվ, դուք ունեք այնպիսի օրենքներ, որոնք չեն սահմանված ժողովրդի բարօյության համար: Դրանք չեն կարող արգելել կամ դադարեցնել առաջընթացը և որևէ պարագայում դուրս կմղվեն, ինչպես նաև այն բոլոր օրենքները, որոնք անարդարորեն օգտագործվում են ժողովրդի ստրկացման համար: Առաջիկայում բոլոր օրենքները կվերանայվեն և կպահպանվեն միայն այն օրենքները , որոնք ապահովում են ազնվություն և արդարություն: Սա նաև նշանակում է, որ ցանկացած անձ, որը անարդարորեն է բանտարկված, ազատություն կստանա և մենք գիտենք, որ կան շատերը այս իրավիճակում:

Ժամանակին ձեր գիտակցության մակարդակը այնպիսին կլինի, որ քրեական գործողությունները հեռու կլինեն ձեր մտքից և ի վերջո չի լինի հանցագործություն և այդ իսկ պատճառով կարիք չի լինի բանտերի: Աննշան անզգուշությունները հաշվի կառնվեն բարձր ատյաններում, որոնք կորոշեն որևէ գործողություն ձեռնարկելու դեպքում: Հաճախ դրա անհրաժեշտությունն էլ չի լինի, քանի որ սխալը ընդունելը և պատասխանը ակնհայտ կլինի տվյալ ներգրավված հոգուն: Դուք այժմ ունեք 10 պատվիրաններ, որոնք ծառայել են շատ լավ, բացառությամբ, որ դրանք մի կողմ են դրվել և անտեսվել են այն անձանց կողմից, որոնք հոգ են տանում միայն իրենց: Նման անձիք չեն կարող շարունակել այս ձևով, քանի որ չեն կարող զարգանան և համաշունչ լինեն նրանց հետ ովքեր ընդունում են միասնությունը: Նրանք կկնքեն իրենց սեփական ճակատագիրը և կմնան ցածր տատանվող էներգիաներում իրենց իսկ սեփական ընտրությամբ: Նրանք չեն կարող մեղադրել որևէ մեկի իրենց վիճակի համար, քանի որ շատ հաճախ զգուշացվել են, որ պետք է փոխեն իրենց ուղղությունը:

Ժամանակի ընթացքում դուք կսկսեք տեսնել ավելի ու ավելի, թե ինչպես կոռոպցիայի դրսևորումները քննվում են և մեղավորները բացահայտվում: Դա արդյունքը կլինի ձեր գիտակցության մակարդակի բարձրացման և ձեր ցանկության՝ վերադառնալ արդար գործարքների: Չի լինի թաքստոց, քանի որ փաստերը դուրս կգան զտման պրոցեսի ընթացքում: Լրատվամիջոցները հիմնականում դեռևս մնում են այն անձանց ձեռքին, որոնք թաքցրել են ճշմարտությունը, բայց նրանք չեն կարող կանխել այլ միջոցները ինչպիսիք են ինտերնետը, որը բացահայտում է փաստերը:

Փոփոխությունների ամբողջ գործընթացը հեշտ չէ, քանի որ կան շատ մարդիկ, որոնք իրենց կորպորատիվ շահերից ելնելով փորձում են կանխել: Սակայն առաջընթացը չի կարող դադարել և շատ հարցեր են առաջ քաշվում մինչև գործողություններին անցնելը: Այս պահին ձեզ մոտ բաժակը լցվել է, քանի որ շատ փոփոխություններ մոտենում են ավարտի: Երբ ակնհայտ է դառնում թե ինչ է կատարվում, մի շարք միջոցառումներ իրար ետևից անընդմեջ ավարտվում են: Ոտք դնելով նոր ուղղու վրա, կլինեն փոփոխություններ տարբեր ժամանակներում և տարիների ընթացքում, մինչև որ դուք կդառնաք լիարժեք կազմավորված Գալակտիկական Էակներ: Դրանք կլինեն հաճելի փորձառություններ և դուք դուրս կգաք այն միջամտություններից, որոնք ներկայումս առկա են ցածր հարթություններում:

Բացահայտումը այնպիսի կարևոր գործոն է ձեր էվոլուցիայում, որ այլևս ոչինչ չի մնացել մտահոգվելու: Մեր տեսանկյունից դեռևս կան մարդիկ, որոնք որոշ չափով դեռ վախի մեջ են մեզ բացահայտորեն տեսնելու Երկրի վրա: Հետևաբար, մենք դեռ պետք ունենք էլ ավելի լուսաբանման ձեր լրատվամիջոցների կողմից, բայց դա պետք է անել ճիշտ և ոչ թե ուժեղ էմոցիոնալ ձևով: Կասկած չկա, որ մենք պետք է առաջ գնանք արագ և չենք կարող սպասել անորոշ ժամանակով: Այսպիսով, դուք կարող եք վստահ լինել, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք բացահայտումը: Դա կլինի միջոցառումների շարքի ամենապատմական իրադարձությունը:

Ժամանակը շարունակում է ընդհանալ ավելի արագ և դուք հավանաբար կորցնում եք դրա հետքը, քանի որ այն չի տնօրինում ձեր կյանքը ինչպես նախկինում: Սա կանցնի ձեր հիշողության միջից երբ դուք հակված լինեք ապրելու «ԱՅԺՄ» պահի մեջ: Դա բերում է ձեզ մի կետի որտեղ դուք գտնում եք, որ կյանքը դառնում է ավելի հեշտ և պարզապես դուք ապրում եք համաշունչ, կյանքի հոսքի հետ միասին:

Մենք գիտենք, որոշ մարդիկ չեն կարող գոյություն ունենալ առանց որոշակի պլանների, բայց դուք կարող եք հարմարվել բոլոր այն փոփոխություններին ինչը կյանքը կբերի իր հետ: Դա կօգնի ձեզ առաջ անցնելու դեպի «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ», որտեղ դուք կունենաք ավելի շատ ժամանակ ինքներդ ձեզ համար և շատ ավելի քիչ անհանգստություններ, եթե դրանք լինեն: Դուք չեք զգացել թե ինչ է նշանակում լինել ազատ, քանի որ ազատազրկված եք եղել ձեր իսկ մոլորակում: Այս ձևը դուք ընդունել եք որպես նորմալ ապրելու ձև և հենց այդ պատճառով է, որ մենք՝ Գալակտիկական Ֆեդերացիան, երկար ժամանակ աշխատել ենք արթնացնելու ձեզ ճշմարտության ճանաչման մեջ:

Սիրելիներ, արդյոք ընդունել եք թե ոչ, դուք տեղաշարժ եք ունեցել այս հազարամյակում: Սա լրացնում է մեր համոզմունքը, որ ժամանակի ընթացքում էլ ավելի շատ հոգիներ կարձագանքեն Լույսի աճող մակարդակին, որը հասնում է դեպի ձեր Երկիր: Այժմ գրեթե յուրաքանչյուր ոք, Համբարձման միջոցով ստացել է բարձր էներգիաներ: Շարունակական այս հոսքը էլ ավելի վերելք կբերի, ինչպես նաև խոշոր փոփոխություններ և իրադարձություններ: Մենք տալիս ենք մեր անսահման սերն ու օրհնությունը ձեր ապագա կյանքում:

Շնորհակալություն, Սալուսա
Մայք Քուինզի
Website: Tree of the Golden Light
Թարգմանություն: Armine

< previous message | next message >


Share |